Դատապարտյալը կախվել է
ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 6 անգամ ազատազրկման դատապարտված Մխիթար Վարդանյանը (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով 8 տարի ազատազրկման դատապարտված) ս.թ. մայիսի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դիակի զննությամբ հայտնաբերվել է գրություն, որով դատապարտյալը խնդրել է իր արարքի համար չմեղադրել այլ անձանց:
«Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով, որպես ընդունված կարգ, հարուցվում է քրեական գործ' անձին ինքնասպանության հասցնելու հնարավոր վարկածը ստուգելու նպատակով»,- փոխանցում է ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել