HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանա ևս 526 զինծառայող

Կառավարության հուլիսի 28-ի որոշմամբ՝ արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կտրվի ևս 526 զինծառայողի։ 2020 թ․-ից իրականացվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր, որից տարեկան 500 զինծառայող կարող է օգտվել։

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հիշեցրեց, որ հիփոթեքային վարկավորման ծրագրով ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 և վարկի 7 % կազմող տոկոսադրույքի 3 %-ը սուբսիդավորում է պետությունը։

«2022-ին ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող, նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի։ Որոշման ընդունմամբ՝ մնացած 526 զինծառայողի նույնպես կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք»,- ասաց փոխվարչապետը։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ հայտնեց, որ ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում մինչև 2022թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն (ՌՈՒ) ընդունված և ՌՈՒ-ն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ՌՈՒ-ն ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում։

Ըստ որոշման նախագծի՝ 2020թ.-ին ծրագրի շահառու է եղել 500 զինծառայող, որից բնակելի անշարժ գույք է ձեռք բերել 223-ը, իսկ 277-ը տարվա ընթացքում չի իրացրել բնակարանի գնումը, հետեւաբար չի օգտվել ծրագրից։ 2021թ.-ին շահառու համարվող 481 զինծառայողներց բնակելի անշարժ գույք է ձեռք բերել 249-ը, 232-ը չի օգտվել ծրագրից:

Ձեռք բերված 472 բնակարանից 385-ը Երևանում է։ Անմիջապես կառուցապատողից ձեռք է բերվել 294 բնակարան, 91 բնակարան էլ ձեռք է բերվել երկրորդային շուկայից: Մարզերում գնված 87 բնակարանից անմիջապես կառուցապատողից ձեռք է բերվել միայն 7-ը՝ Կոտայքի մարզում, իսկ մնացած 80-ը ձեռք է բերվել երկրորդային շուկայից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter