HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Քովիդը դառնում է էնդեմիկ հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան

Քովիդը դառնում է էնդեմիկ հիվանդություն։ Ժամանակ առ ժամանակ աշխարհի տարբեր հատվածներում լինելու են բռնկումեր։ Այս մասին կառավարության հուլիսի 28-ի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ամեն շաբաթ գրանցում ենք դեպքերի աճ։ Մահճակալային ֆոնդի ծավալման հստակ պլան ունենք, պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի։ Այլ երկրներում շատ ավելի մեծ ալիք է այս պահին, բայց ճամփորդությունների մասով սահմանափակումների վերադարձ չկա։ Մենք հասկանում ենք, որ բոլոր սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել, և անընդհատ նույն շրջապտույտի մեջ դժվար է լինել»,- նշեց նա։

Ըստ Ավանեսյանի՝ բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից․ «Եթե իրավիճակը սրվի, իհարկե, մեր ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք՝ հիվանդացության դեմ պայքարելու»։

Նախարարի խոսքով՝ այս պահին շրջանառվում է կորոնավիրուսի BA5 տեսակը, որն օմիկրոնի ենթաշտամերից է։

Անդրադառնալով «կապիկի ծաղիկ» հիվանդությանը՝ Ավանեսյանն ասաց, որ մինչ այս պահն իրականացված բոլոր հետազոտությունները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter