HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն այսօր՝ հուլիսի 28-ին անկանոն կրակահերթ է բացել Արցախի Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները, մոտ 20 րոպե տևողությամբ, հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Տուժածներ չկան:

«Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ»,- ասված է արցախի ՆԳՆ տարածած հաղորագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter