HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ Արդարադատության նախարար

Ինչպես գործադիր իշխանությունը որևէ կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, այնպես էլ կապ չունի կալանքից նրանց ազատման հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ըննդիմադիրներն ազատ են արձակվում, կալանքի որոշումները փոփոխվում են, Անդրեասյանն ասաց, որ այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: «Մենք կարող ենք միայն ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը, ամեն դեպքում, ողջունելի է, որպես քրակատարողական հիմնարկի պատասխանատու ուրախ ենք, լրացուցիչ բեռնաթափվում են ՔԿՀ-ները»,- ասաց նա։

Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Արդարադատության նախարարը պատասխանեց․ «Ո՛չ, չկան»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter