Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
2022թ. հուլիսի 28-ին հաղորդում է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ հնչել, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 36-ամյա կին և 49-ամյա տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։
Հաղորդումների հիման վրա քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (2 դրվագ), 334-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոց տեղափոխված անձինք ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։
Նախնական տվյալներով՝ 49-ամյա տղամարդը հիշյալ վնասվածքն ստացել է անծանոթ անձի հետ վիճաբանության ընթացքում, ինչը նկատելով նրա կինը՝ փորձել է միջամտել վիճաբանությանը, սակայն ամուսնու հետ վիճաբանող անձը հարվածներ է հասցրել նաև նրան, իսկ երբ ամուսիններն արդեն գտնվել են հիվանդանոցում, նույն անձը վերադարձել է դեպքի վայր և կրակոցներ արձակել։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և «АК-74» ինքնաձիգի` կրակված պարկուճներ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։
Նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել