HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը, որի օրակարգում Սոցիալական բարեկեցության 2022-2026 թթ ռազմավարությունն էր։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ընդգծելով խորհրդի անդամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և անհատների հետ ոլորտային փաստաթղթի քննարկման կարևորությունը՝ նախարարը նշել է, որ վերջիններիս կողմից ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները հնարավորություն կտան նախատեսվող բարեփոխումները դարձնել առավել կառուցողական և արդյունավետ։

«Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի այս կարևոր փաստաթղթի առանցքում մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովումն է՝ մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։

Նիստի ընթացքում ԱՍՀ նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը ներկայացրել է ռազմավարության տեսլականը, գերակայություններն ու նպատակներն, առաջարկվող բարեփոխումների հիմնարար սկզբունքներն, ինչպես նաև հիմնախնդիրների լուծման ճանապարհներն ու ակնկալվող արդյունքները։

Ռազմավարության ներկայացումից հետո աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի նոր նախաձեռնություններին, օրենսդրական փոփոխություններին ու ոլորտային ծրագրերին են անդրադարձել նաև նախարարի տեղակալները։ Նրանք մանրամասնել են աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, սոցիալական աջակցության և մի շարք այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերը։

Խորհրդի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են նաև տարեցների և երեխաների հիմնախնդիրներին, անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը, զբաղվածության ապահովման ծրագրերին, սոցիալական շտապօգնության ծրագրի գործարկմանն առնչվող մի շարք հարցեր։

Վերջիններս ներկայացրել են առաջարկներ և դիտարկումներ՝ ռազմավարության գործողությունների իրականացման ժամանակացույցի, տարածաշրջանային բաշխվածության, միջգերատեսչական և մասնավոր սեկտորի հետ համագործակցության, աշխատանքային անվտանգ պայմանների ապահովման, կյանքի դժվարին իրավիճակում հայտված անձանց մատուցվող ծառայությունների և այլնի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter