HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հուլիսի 27-28-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ 

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ այցի շրջանակում ՏՄ ղեկավարը ծանոթացավ Սիսիան համայնքում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին վերահսկողական գործառույթների իրականացման համար կշռման անշարժ հենակետի կառուցման ավարտական աշխատանքներին։ ՏՄ ղեկավարը հաձնարարականներ տվեց տարածքի հարմարեցման և շինարարության ընթացքում  քաղաքաշինական նորմերի պահպանման  վերաբերյալ։ 

Այնուհետև ԳՇախբազյանն այցելեց Սյունիքի մարզի Սիսիան համայնքի  Դարբաս բնակավայրում կառուցվող դպրոցի շենքի շինհրապարակ։ Նշենք, որ կրթական հաստատության տիպային շենքը կառուցվում է պետության ֆինանսավորմամբ։ 

ՏՄ ղեկավարը, ծանոթանալով կատարվող աշխատանքների ընթացքին, տեղում հանձնարարականներ տվեց  Սյունիքի տարածքային ստորաբաժանմանը և կապալառու ընկերությանը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter