HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուք իր էջում գրել է, որ «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը ևս։

«Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։

Պարոն Աբրահամյանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապես օգնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2016-2018 թվականներին, երբ այդ կառույցը ղեկավարում էի ես։

Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկել է ստանձնել իր շահերի պաշտպանությունը՝ նրա նկատմամբ դրսևորված այդ կամայականությունը վիճարկելու հարցում, և ես իհարկե ընդունել եմ այդ առաջարկը»,- գրել է Ռ. Մելիքյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք արգելելու մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter