HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին:

Վրաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցությանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter