HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Բաբայան․ «Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա»

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արցախա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։

«Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել»,- գրել է Բաբայանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter