HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ․ թեժ մարտերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը

Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

«Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:

ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter