
Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը Սյունիքում է
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա հունվար-մարտ ամիսների պարենային ապահովության եւ աղքատության ցուցանիշները: Ըստ ԱՎԾ-ի՝ միջին ամսական անվանական ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 142.138 դրամ: Երկրորդ տեղում Երեւանն է՝ 125.559 դրամ: Երրորդ ցուցանիշը Կոտայքինն է՝ 99.237 դրամ: Հավելենք, որ այս թվերը զիջում են 2011-ի տվյալներին: Մասնավորապես, եթե հանրապետական կտրվածքով այս տարվա առաջին երեք ամիսներին միջին անվանական աշխատավարձը կազմել է 114.081 դրամ, ապա նախորդ տարի եղել է 115.451 դրամ:
2012-ի առաջին եռամսյակի տվյալներում ներառված չեն փոքր եւ գերփոքր կազմակերպությունների ցուցանիշները, որոնք պետք է հաշվարկի մեջ ներառվեն սեպտեմբերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել