
ՊԲ. իրադրությունը շփման գծում էական չի փոխվել. կայուն-լարվածությունը պահպանվում է
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: «Կայուն- արվածությունը պահպանվում է: Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար»,- նշված է գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել