HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություն Երևանի Մոլդովական փողոցում. ձերբակալվել է 72-ամյա տղամարդ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Մոլդովական փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ: 

«Հիշյալ փողոցում տեղի ունեցած դանակահարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 59-ամյա տղամարդու «գոտկատեղի շրջանի ծակած-կտրած վերք՝ հեմոռռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. օգոստոսի 1-ին։

Նախնական տվյալներով, 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի 72-ամյա բնակիչը դանակով հարվածել է 59-ամյա տղամարդուն՝  պատճառելով մարմնական վնասվածք։

Նույն օրը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ 72-ամյա տղամարդը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքերի շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter