HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին օրերի լարվածությամբ

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Արցախում վերջին օրերին հայ-ադրբեջանական լարվածության շուրջ։

«Մտահոգված եմ վերջին օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդումներով։ Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, դրանում մենք ներգրավված ենք մի քանի մակարդակում: Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- նշվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, նախօրեին Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 

Պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ հայկական կողմից կորուստներ չկային:

«Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված էր ՊԲ հաղորդագրությունում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

Օգոստոսի 2-ի առավոտյան ՊԲ-ն հայտարարեց, որ իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել:  «Կայուն լարվածությունը պահպանվում է: Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Իսկ արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հայկական կողմին պահանջ է ներկայացրել առաջիկայում Հայաստանի հետ երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter