HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը մոլորվել է եւ հատել Հայաստան-Ադրբեջան սահմանը. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Սահմանը հատելու պատճառների վերաբերյալ զինծառայողի բացատրության արդյունքում պարզվել է, որ նա մոլորվել է։

«Այսօր Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter