HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչության նոր պետի նշանակում՝ Քննչական կոմիտեում

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Յուրա Իվանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հիշյալ գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Սերյոժայի Իվանյանի

կենսագրությունը

Յուրա Սերյոժայի Իվանյանը ծնվել է 1976 թվականին, Արարատի մարզի Ավշար գյուղում
1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն

2003-2005թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժին քննիչ

2005-2009թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ  

2012-2013թթ. –  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի առաջատար մասնագետ  

2013-2014թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ  վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, 

V-IX.2014թ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ  վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ

2014-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ  

V- VIII.2018թ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)  

2018-2019թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ  

2019-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ  

2021-2022թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ  

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter