HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը:

Անդրադարձ է եղել 2022-ին Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին:

Մտքեր են փոխանակվել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter