
Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից Արցախի հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք: Այս մասին հաղորդում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հիշեցնենք՝ օգոսոտսի 3-ի առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նռնականետեր և անօդաչու թռչող սարքեր են կիրառում Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ մեկ զինծառայող, կան նաև վիրավորներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել