Հայաստանն ու ԱՄՆ-ն զանգվածային ոչնչացման զենքերի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Մայիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը ԱԳՆ-ում ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության միջև սահմանային անվտանգության ոլորտում օժանդակության և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ» իրականացման համաձայնագիրը:
Համաձայնագիրը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ԱՄՆ պաշտպանության նախարարության հետաքրքրությունների շրջանակներում ՀՀ տարածքով զանգվածային ոչնչացման զենքի և հարակից տեխնոլոգիաների և նյութերի անօրինական փոխանցումն ու փոխադրումը կանխելու, կասեցնելու, բացահայտելու ու արգելելու համար ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող պարագաների, սարքավորումների, գործիքների մատակարարման, զանգվածային ոչնչացման զենքի բացահայտման և առգրավման դեպքերի կապակցությամբ տեղեկատվության փոխանակման, տեխնիկական մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև տեխնիկական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ նշանակելու ու նրանց գործունեության հետ կապված հարաբերություններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել