HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն օգոստոսի 4-ին

Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների նոր փուլը կսկսվի օգոստոսի 4-ին Վիեննայում։ Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Պարբերականի տվյալներով՝ հանդիպումների հիմնական հատվածը տեղի կունենա Palais Coburg հյուրանոցնում։ Աղբյուրները չեն նշել, թե ինչքան կտևի բանակցությունների ներկայիս փուլը։ Պարբերականի զրուցակիցները նաև նշել են, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչքան հաջող կլինեն բանակցությունները, քանի որ «պետք է կարգավորվեն մի շարք տարաձայնություններ»։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ավստրիայի մայրաքաղաք է մեկնել իրանական պատվիրակությունը՝ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան ևս հայտարարել էր, որ Վիեննա է մեկնում միջուկային գործարքի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Լուսանկարը՝ AP Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter