HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները շփման գծում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ:

«Եվրոպական միությունը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում։ Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են այն բանին, որ կան զոհեր և վիրավորներ։

Էապես կարևոր է թուլացնել լարվածությունը, պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ հասնելու բանակցված լուծումների:

Եվրոպական միությունը հավատարիմ է իր հանձնառությանը՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակելու ներգրավվածությունն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը նռնականետեր և անօդաչու թռչող սարքեր են կիրառում Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter