HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարությունում կավելանա հիմնական մասնագիտական ստորաբաժանումների և աշխատակիցների քանակը

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայում գտնվում է կառուցվածքային փոփոխությունների գործընթացում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության կողմից իրականացվող մի շարք ոլորտներում նոր գործառույթների ավելացմամբ, ինչը հանգեցրել է նախարարության առջև դրված խնդիրների, գործառույթների և ստորաբաժանումների լրացմանը։ Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Նախարարության ներկայիս 13 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն սահմանվել են 21 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ առկա 85 քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնների թվաքանակը նախատեսվում է դարձնել 110։

Վերը նշված կառուցվածքային փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել Էկոնոմիկայի նախարարության  կողմից իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը, ինչը կհանգեցնի  Կառավարության ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող և իրականացվող հիմնական ուղղությունների բարեփոխմանը, տնտեսության ներուժի խթանմանը, տնտեսական հնարավորությունների զարգացմանը և դրանց հասանելիության ընդլայնմանը, մշակող և գիտելիքահենք արդյունաբերության ներառականության ապահովմանը, տնտեսության թվայնացմանը, ստեղծարար մտավոր գործունեության խթանմանը, մտավոր սեփականության առևտրայնացման ոլորտի ներդրմանն ու զարգացմանը։

Թափուր պաշտոնները համալրելու նպատակով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախատեսվում է հայտարարել արտաքին մրցույթներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter