HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՍԱՏՄ ղեկավարի հրամանով կասեցվել է անհատ ձեռանարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Հացիկ):

Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, իսկ կաթնամթերքի փոխադրումը չի իրականացվել հատուկ մասնագիտացված՝ սառեցվող կամ հավասարաջերմ թափք ունեցող, փոխադրամիջոցներով:

Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter