HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիի oպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» անսամբլը համերգ կտա Երևանում

Մայիսի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Թբիլիսիի օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» անսամբլի համերգը՝ ապրիլի 28-ից մայիսի 26-ն անցկացվող «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակներում:

Համերգի ծրագրում ընդգրկված են արևմտաեվրոպական, ինչպես նաև վրաց կոմպոզիտորների դասական ստեղծագործություններից: Կկատարվեն նաև վրացական ժողովրդական, հոգևոր, քաղաքային երգեր:

«Սուլիկո» անսամբլը հիմնադրվել է 2007 թ. Վանո Գալուաշվիլու և Կախաբեր Օնաշվիլու կողմից: Անսամբլի մասնակիցները Թբիլիսիի օպերային ճանաչված մեներգիչներ են:

Անսամբլը հաճախ ելույթներ է ունենում այնպիսի հեղինակավոր միջազգային փառատոներում, ինչպիսիք են «Էյլաթը» (Իսրայել), «Ուղղափառ երգեցողության փառատոնը» (Էստոնիա), «Համմամեդը» (Թունիս): Համերգային շրջագայություններով անսամբլը ելույթներ է ունեցել Լատվիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և այլուր:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայանալիք այսօրվա համերգը «Սուլիկոյի» առաջին բեմելն է Հայաստանում: Փառատոնը ներկայացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ:

Լուս.՝ www.opera.ge կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter