HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն»- Աշխատանքային գործընթաց

Եվրամիություն-Հայաստան գործակցությանը նվիրված աշխատաժողովի ժամանակ հայաստանցի պաշտոնյաներից մեկը բջջային հեռախոսով մտել էր ինտերնետ եւ պոռնո էր նայում, ինչն էլ ֆիքսել են տեսախցիկները:

«ՉԻ»- Տվյալ պաշտոնյան, ինչ խոսք, բավականին յուրօրինակ պատկերացում ունի Հայաստան-Եվրամիություն ինտեգրացիոն գործընթացների մասին, բայց նրան, կարծում ենք, չեն պատժի իր այդ էկզոտիկ պահվածքի համար: Բանն այն է, որ Հայաստանում Եվրամիության հետ գործակցության պրոցեսը ղեկավարում է Արթուր Բաղդասարյանը, իսկ դա նշանակում է, որ աղետյալ պաշտոնյան կարող է պատշաճ բացատրություն գտնել իր արարքի համար` օրինակ, ասել, որ իրականում ուսումնասիրում էր կոալիցիայի ներսում ՕԵԿ դիրքերի բարելավման հնարավորությունները, փորձում էր նոր հեռանկարներ բացահայտել ՕԵԿ-ՀՀԿ հարաբերությունների հետագա ջերմացման ասպարեզում եւ այլն: Ծայրահեղ դեպքում Արթուր Բաղդասարյանը կարող է հայտարարել, որ իր հանձարարությամբ կուսակցական ընկերներն ուսումնասիրում են Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը բարելավելու հնարավորությունները, ինչը ՕԵԿ նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter