HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավթաշենի և Աջափնյակի ղեկավարներն ազատվել են պաշտոններից

Մայրաքաղաքի թիվ 5 ԸԸՀ-ի մայիսի 11-ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ՝ Արթուր Գևորգյանն ազատվել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը։

Թիվ 6 ԸԸՀ-ի մայիսի 11-ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ՝ Ռուբեն Հովսեփյանն ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Տարոն Մարգարյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտավազդ Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter