
ԱԳՆ․ Ռուս խաղաղապահների արդյունավետության բարձրացման վերաբերյալ մտահոգությունները դեռևս 2021-ին փոխանցվել են ՌԴ ղեկավարությանը
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել