HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 28 դեպք

2012 թ. մայիսի 22-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 28 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 11 մարդ, մարզային բուժհաստատություններ՝ 17.

Արագածոտնի մարզ՝ 5
Արմավիրի մարզ՝ 4
Սյունիքի մարզ՝ 3
Արարատի մարզ՝ 2
Վայոց ձորի մարզ՝ 2
Կոտայքի մարզ՝ 1:

Տուժածներից 19-ին ներարկվել է օձի հակաթույն (անտիգյուրզին), իսկ 9-ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել:

Առողջապահության նախարարությունը տեղակացնում է, որ ներկա պահին Երևանի և մարզային բուժհաստատություններում կա օձի հակաթույնի անհրաժեշտ խմբաքանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter