HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բոլիվիայի նախագահին և Ջամայկայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բոլիվիայի բազմազգ պետության նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորային և Ջամայկայի վարչապետ Էնդրյու Մայքլ Հոլնեսին՝ երկու երկրների ազգային տոների առիթով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Բոլիվիայի նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բոլիվիայի բարեկամ ժողովրդին Բոլիվիայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը Հայաստան-Բոլիվիա հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Բոլիվիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։,

Ջամայկայի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ջամայկայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը Ջամայկայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Լիահույս եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կարող ենք մեր երկրների միջև հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter