ՊԲ․ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել