HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը մասնակցում է վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցում է վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի երկօրյա աշխատանքներին, որոնք մեկնարկել են այսօր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նիստի օրակարգում են Հայաստանի տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերը, ընթացիկ իրավիճակը և կանխատեսվող զարգացումները: Այսօր ներկայացվել են Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումների, ինչպես նաև Ֆինանսների նախարարության կողմից իրականացված վերջին տարիների մակրոտնտեսական գնաճային և արժույթային զարգացումների, հեռանկարների և միջնաժամկետում բարձր տնտեսական աճի ապահովման համար հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունների թեմաներով զեկույցներ:

Երկօրյա նիստի շրջանակում քննարկումներ են ծավալվելու Կառավարության տնտեսական ծրագրի, մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացման, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավման և հարակից այլ թեմաների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter