HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ․ ՊՆ

ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումների համակարգված լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 5-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ։

Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, պարապմունքների ընթացքում զինծառայողներին ուսուցանվել են տեղեկատվական անվտանգության ապահովման, գաղտնիության ռեժիմի պահպանման կարգը, զինված ուժերի գործունեության լուսաբանման կազմակերպման առանձնահատկությունները։ Դասախոսություններով հանդես են եկել ՊՆ մամուլի քարտուղար Ա․ Թորոսյանը, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանը և այլք։

Տեսական և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական կարողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter