HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը պնդում է, որ ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» ղեկավար կազմին

Իսրայելը հայտնել է «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան հրամանատար Խալեդ Մանսուրի սպանության մասին։ Այդ մասին հայտնում է Times of Israel-ը։ Իսրայելական ռազմական հետախուզության տվյալներով՝ Մանսուրը վերջին տասնամյակներին ակտիվ մասնակցություն է ունեցել ահաբեկչությունների կազմակերպման և Իսրայելի հրթիռակոծման գործում։ 

Մանսուրի հետ միասին զոհվել է նաև «Իսլամական ջիհադի» քաղաքական ղեկավարության մեկ այլ անդամ՝ Ահմեդ Մադլյալը։ Մինչ այդ հայտնի էր դարձել պաղեստինյան այդ խմբավորման մեկ այլ հրամանատարի մահվան մասին, որը սպանվել էր Գազայի հատվածի ուղղությամբ արձակված իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Սպանվածը Թայսիր ալ-Ջաբարին էր, որը գլխավորում էր «Ալ Քուդսի» բրիգադները։ Վերջինս «Իսլամական ջիհադի» ռազմական թևն է։ 

Իսրայելում երկրորդ օրը շարունակ հնչում են տագնապի ազդանշանները։ Շաբաթ օրը չեն դադարել փոխադարձ հրթիռակոծությունները։ ՀԱՄԱՍ շարժման տվյալներով, որը վերահսկում է Գազայի հատվածի տարածքը, հրթիռակոծության երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 15 մարդ, ևս 120-ը` վիրավորվել։ 

Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Գազայի հատվածում, որն ստացել է «Արևածագ» անվանումը, կարող է շարունակվել ևս մեկ շաբաթ։ «Սա «Արևածագ» գործողության երկրորդ օրն է, որի նպատակը սպառնալիքի վերացումն է, ինչն իրենից ներկայացնում է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպությունը և վերականգնել խաղաղությունն ու կայունությունը Իսրայելի հարավում»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ բանակը շարունակում է խոցել ջիհադիստներին, որոնք գործողություններ էին պլանավորում Իսրայելում։ «Մենք խոցել ենք ռազմական տասնյակ թիրախներ, որոնք «Իսլամական ջիհադը» կիրառում էր հրթիռների արտադրության և արձակման համար։ Զինվորականները, որոնք աշխատում են «Երկաթե գմբեթի» վրա, որոնց հետ ես այսօր գտնվում եմ այստեղ, կշարունակեն պաշտպանել հայրենիքը՝ աչք չթեքելով թիրախներից»,- ասել է Գանցը։

Իսրայելի պաշտպանության բանակը նախօրեին հայտարարել էր, որ 26 թիրախների խոցման համար կիրառվել է 16 տոննա հրթիռ և ավիառումբ։

Լուսանկարը՝ Mohammed Dahman/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter