
ՀՀԿ կենտրոնական գրասենյակը վառվում է (լուսանկարներ, վիդեո)
Քիչ առաջ հրդեհ է բռնկվել ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Այրվում է գրասենյակի՝ Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի կողմի տանիքը:
Արդեն իսկ ժամանել են հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկ: Հրշեջները քիչ առաջ հանգցրին Մելիք-Ադամյան փողոցի կողմից կրակը, բայց այն տարածվեց ուրիշ ուղղությամբ:
Այս պահին հրշեջները ջրի շիթերի միջոցով փորձում են հանգցնել կրակը:
Ոստիկանները հավաքված բազմությանը փորձում են հեռու պահել այրվող շենքից:
ՀՀԿ գրասենյակից նոր դուրս եկան մի շարք կուսակցականներ: Ըստ չճշտված տվյալների՝ շենքում գտնվող բոլոր մարդիկ արդեն տարհանվել են:
Հրշեջ-փրկարարները այս պահին բարձրանքում են շենքի տանիք՝ դրա վրա տարածված կրակը մարելու համար: Կրակը վառվում է նախկին ուժով: Հրշեջներից մեկն արդեն տանիքին է:
Առայժմ հրշեջներին չի հաջողվում ամբողջությամբ հանգցնել կրակը: Շարունակում է վառվել շենքի Հանրապետության փողոցին հարող հատվածը:
Հրդեհը վտանգավոր է նրանով, որ շրջակայքում կան գազի խողովակներ ու բազմաթիվ էլեկտրական մալուխներ: Քիչ առաջ հրշեջները հոսանքազրկեցին տարածքը և այժմ շենքի ներսից փորձում են տեղայնացնել ու հանգցնել կրակը:
Այս պահին շենքի տանիքի վրա աշխատում է մի քանի հրշեջ-փրկարար: Ջրի խողովակով աշխատելուն զուգահեռ նրանք փորձում են ջարդել տանիքի մետաղյա ծածկը՝ կրակի օջախին հասնելու համար:
Հրշեջներն արդեն կրակը տեղայնացրել են եւ այժմ, քանդելով տանիքի մետաղյա ծածկը, փորձում են ամբողջությամբ հանգցնել կրակի օջախը:
Հրդեհաշիջման աշխատանքները, ըստ էության, արդեն ավարտվել են՝ չնայած հրշեջները դեռ տանիքին են:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները եւ վիդեոն՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել