HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. նրան տեղափոխել են Երևան

Անահիտ Գևորգյան ֆեյսբուքյան օգտատերն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երեկ՝ օգոստոսի 6-ին, Գեղարքունիքի մարզի Սոթքի զորամասում  ծառայող իր եղբոր թոռը հրազենային վիրավորում է ստացել, բայց Պաշտպանության նախարարությունն այդ մասին ոչ մի հաղորդագրություն չի տարածել։

Գրառումից ժամեր անց ՊՆ-ն դեպքի մասին հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված շարքային Նվեր Արմենի Գևորգյանը։

Անահիտ Գևորգյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ երեկոյան՝ 19։40-ի սահմաններում, Անահիտի որդին հեռախոսազանգ է ստացել, նրան հայտնել են, որ իրենց ազգական Նվեր Գևորգյանը վիրավորվել է ու տեղափոխվում է Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Նվեր Գևորգյանը 1,5 տարվա ծառայող է, երեկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում վիրավորվել է։ Վիրավորումը կոնքազդրի շրջանում է, ըստ Անհաիտի՝ դիպուկահարի կրակոցից։ Վարդենիսի հոսպիտալում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ժամկետային զինծառայողին տեղափոխել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս պահին զինծառայողը հետազոտվում է։ Ըստ հարազատների եւ ՊՆ-ի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նվեր Գևորգյանը հարազատներին պատմել է, որ վիրավորումն ստացել է զուգարան գնալու ճանապարհին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter