HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 2 գիշերօթիկի աշակերտները քննարկել են երեխայի հանդեպ կիրառվող բռնության խնդիրը

Մայիսի 22-ին Երևանի երեխայի խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում (տնօրեն Վ.Հովակիմյան) մի խումբ աշակերտների նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում, որի նպատակն էր հասակակիցների ուշադրությունը հրավիրել երեխայի հանդեպ կիրառվող բռնությանը և դրա ծանր հետևանքներին:

Միջոցառմանը ներկա էին տնօրինությունը, մանկավարժներ, սոց.աշխատողներ, հարակից թիվ 95 դպրոցի աշակերտներ, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչներ:

«Ծեծ, գործողություն կամքին հակառակ, իրավունքների ոտնահարում, դաժանություն, խոշտանգում». այս բառերը երեխաների միտքն էին գալիս «բռնություն» բառը լսելիս: Կազմակերպիչները մանրամասն ներկայացրին բռնության դրսևորումները և հետևանքները, որոնցից առանձնացվեցին ֆիզիկականը, սեռականը, անտեսումը, հոգեբանականը: Հոգեբանական բռնության հետևանքով անձը ինքնամփոփ է դառնում, մեկուսանում է և կորցնում միջավայրի հետ բնականոն հարաբերությունները:

Անտեսումը բնորոշ է հասարակության բոլոր շերտերին, և հաճախ մեծահասակը դա չի նկատում: Անտեսումից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել երեխային, հոգալ նրա առաջին անհրաժեշտության կարիքները:

Որպես անտեսման տարածված օրինակ հնչեցվեց դպրոցում սովորողների միջև խտրականությունը և երեխայի ուսման հանդեպ որոշ մանկավարժների անտարբերությունը:

Սեռական բռնության դեմ պայքարը ինքնագիտակցությամբ բարձրացնելը երեխաները համարեցին բռնության դեմ պայքարի իրատեսական ճանապարհ: Իսկ առհասարակ բռնության նվազեցման լավագույն ուղին հասարակական աջակցությունն է բռնության դեմ պայքարում:

Միջոցառումը կայացավ «Միավորվենք հանուն երեխաների. փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Եվրամիության ֆինանսավորմամբ և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» օժանդակությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter