HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Տոնոյանը նշանակվել է ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Սամվել Տոնոյանը նշանակվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:  

Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սումբատի Տոնոյանի կենսագրությունը

Սամվել Սումբատի Տոնոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:

1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2002-2007թթ. –  ՀՀ դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2007-2008թթ. –  ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի քննչական բաժնի մաքսային տեսուչ-քննիչ 
2008-2013թթ. –  ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ 
2013-2014թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ  վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ
2014-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 
2018-2019թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ
2019-2022թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ  

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter