HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ներկայացրել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները մշակվել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների հետ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների արդյունքում։

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2021թ. իրականացված թեմատիկ հետազոտությամբ վերհանված առաջարկությունները։

Պաշտպանը ներկայացվող առաջարկությունները գրավոր ընթացակարգով քննարկման գործընթաց է իրականացնում նաև Պաշտպանին առընթեր խորհուրդների հետ և շարունակելու է այս թեմայով քննարկումները՝ ներառյալ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ, բարեփոխումների գործընթացի ամբողջ ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter