HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը հայտարարել է, որ Ռուսաստանին հնարավորություն չի տա օգտվելու իր լրտես-արբանյակից

Իրանի տիեզերական գործակալությունը հերքել է Ռուսաստանի կողմից «Խայամ» հետախուզական արբանյակի հնարավոր կիրառումն Ուկրաինայի նկատմամբ լրտեսության համար։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 7-ին հրապարակված գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ տիեզերական ապարատը ենթարկվում է միայն Թեհրանին և կիրառելի չէ մյուս երկրների ռազմական նպատակների համար։

Իրանական կողմի պնդմամբ՝ արբանյակի աշխատանքի կառավարման կենտրոնը գտնվում է Իրանի տարածքում և բոլոր խմբերը, որոնք կապված են դրա վերահսկողության և շահագործման հետ, առաջին օրից և դրա արձակումից անմիջապես հետ իրականացվում են իրանցի մասնագետների կողմից։ «Որևէ այլ երկիր հասանելիություն չի ունենա տեղեկատվությանը։ Մեկ այլ երկրի կողմից ռազմական նպատակներով արբանյակային լուսանկարների կիրառման շշուկները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է գործակալությունը։ 

Ռուսաստանը օգոստոսի 9-ին Բայկոնուրից ուղեծիր է պատրաստվում հանել իրանական արբանյակը։ Ինչպես ավելի վաղ գրել էր The Washington Post-ը, հղում անելով արևմտյան հետախուզական ծառայություններին, այն պետք է էականորեն ընդլայնի Թեհրանի հնարավորությունները՝ Մերձավոր Արևելքում ռազմական օբյեկտների նկատմամբ լրտեսության ուղղությամբ։ Սակայն, ինչպես գրում է պարբերականը, դրանից առաջ Մոսկվան մտադիր էր օգտագործել տիեզերական ապարատը՝ ուկրաինական զինված ուժերի նկատմամբ հսկողության համար։ 

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter