HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter