HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան HIMARS հրթիռներով հարվածներ է հասցրել Մելիտոպոլի ռուսական դիրքերին

Օգոստոսի 8-ի գիշերը ուկրաինական զորքերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Մելիտոպոլի արդյունաբերական հատվածներում ռուսական ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Իվան Ֆյոդորովը։ 

Ուկրաինական իշխանությունների նախնական հաշվարկնեով՝ ոչնչացվել է մեծ թվով ռազմատեխնիկա և ավելի քան 100 զինծառայող։ Ռուսական կողմը չի մեկնաբանել զինվորականների զոհվելու և տեխնիկայի ոչնչացման մասին պնդումները։

Ֆյոդորովը հավելել է, որ, իր տեղեկություններով, նախորդ շաբաթ ռուսական բանակը ՀՕՊ համակարգերի էական մասը Մելիտոպոլից տեղափոխել է Խերսոն։ «ՀՕՊ համակարգերի թուլացումը ստեղծում է անհրաժեշտ նախադրյալներ հաջող հակահարձակման համար»,- հայտարարել է պաշտոնյան։ 

Ընդ որում, Զապորոժյեի մարզի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը պնդում է, որ հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերը Մելիտոպոլի ուղղությամբ խոցել են Ուկրաինայի զինված ուժերի արձակած հրթիռները։

Մելիտոպոլը ռուսական զորքերի կողմից բռնազավթվել է ռուսական ներխուժման սկզբում։ Հունիսի սկզբին Զապորոժյեի և Խերսոնի մարզերի «ռազմաքաղաքացիական վարչակազմերը» հայտարարել էին, որ Մելիտոպոլում և Խերսոնում տեղի բնակիչներին սկսել են բաժանել ռուսական անձնագրեր։

Ավելի վաղ, նշվում էր, որ Ուկրաինա է մատակարարվել համազարկային կրակի HIMARS տեսակի ռեակտիվ ևս 4 համակարգ: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ Ուկրաինայի զինանոցում գտնվում է արդեն ավելի քան 20 HIMARS և դրանց օգնությամբ հաջողվել է ոչնչացնել ավելի քան 50 ռուսական զինապահեստ։

Լուսանկարը՝ AP Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter