HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նախկին պարտիզան Գուստավո Պետրոն դարձել է Կոլումբիայի նախագահ

Կոլումբիայում առաջին անգամ նախագահ է դարձել ձախ ուժերի ներկայացուցիչ, նախկին պարտիզան Գուստավո Պետրոն։ Օգոստոսի 7-ին մայրաքաղաք Բոգոտայում կայացել է նրա երդմնակալության արարողությունը։

Իր ելույթում երկրի նոր ղեկավարը հայտարարել է, որ Կոլումբիային «երկրորդ շանս է տրվել», որպեսզի արմատախիլ անի բռնությունն ու աղքատությունը և խոստացել անցկացնել տնտեսական քաղաքականություն, որը թույլ կտա Կոլումբիայում վերջ դնել անհավասարությանը։

«Ես չեմ ուզում, որ մենք ունենանք երկու պետություն, ես չեմ ուզում հասարակության շերտավորում։ Ես ուզում եմ ուժեղ, արդար և կուռ Կոլումբիա»,- ընդգծել է նա։ 

Պետրոն ընդգծել է, որ մտադիր է երկրի ողջ տարածքում վերականգնել խաղաղության բանակցությունները և խոստացել, տեղեկատվության դիմաց, մեղմացնել ձախ արմատական Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) մարտիկների պատիժը։ «Մենք կոչ ենք անում բոլորին, ով զինված է, թողնել իրենց զենքը նախկինում։ Ընդունեք օրինական առավելությունները խաղաղության և բռնության վերջնական վերացման դիմաց»,- հավելել է նա։

62-ամյա Գուստավոր Պետրոն երիտասարդ տարիներին միացել էր M-19 ձախ ապստամբական խմբավորմանը և երկու տարի անցկացրել բանտում։ Արդյունքում, նա հրաժարվել էր զինված պայքարից, աշխատել Բելգիայում որպես դիվանագետ և զբաղեցրել Բոգոտայի քաղաքապետի պաշտոնը։ 

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Պետրոն խոստացել է խորը բարեփոխումներ իրականացնել Կոլումբիայում, այդ թվում՝ հարստության համար հարկի ներդրում, սովի դեմ պայքարի արտակարգ ծրագրի ընդունում, հրաժարում նավթից և գազից, ինչպես նաև վերականգնվող էներգակիրների զարգացում։

Կոլումբիան Հարավային Ամերիկայի բնակչությամբ երկրորդ երկիրն է։ 50 միլիոնանոց երկրի բնակչության մեծամասնությունն ունի պահպանողական հայացքներ։ Երկրում առկա է սոցիալական խիստ շերտավորում, սակայն երկարատև զինված հակամարտության ընթացքում ապստամբ խմբավորումների կողմից բռնության պատճառով Կոլումբիայում ձախերի ներկայացուցիչները մինչ այժմ ունեցել են ցածր հեղինակություն։

Լուսանկարը՝ AP Photo / Fernando Vergara

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter