Պատասխանատվություն՝ զինծառայության առօրյայից լուսանկարներ համացանց ներբեռնելու համար
Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել եւ ՌՈ բաժիններ են տեղափոխել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել