HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ»- Պասկեւիչյանի ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

Հունիսի 11-ին Լոս Անջելեսի Գլենդելի Beyond the Stars Palace-ում` «Stars» կինոթատրոնում, ցուցադրվելու է Տիգրան Պասկեւիչյանի` մարտի 1-ի դեպքերի մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը:

Այս առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի ԱՄՆ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն եւ քաղաքացիների հարցերին կպատասխանեն փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության գարսենյակի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը, մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծված փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: Տիգրան Պասկեւիչյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Միացյալ Նահանգներ մեկնելու խնդիրը լուծվելու է առաջիկա օրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter