HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայրիկ Մուրադյան 42/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ:

«Հավելենք, որ հիշյալ հրդեհը բռնկվել է 2022թ. օգոստոսի 7-ին, ինչի հետևանքով նույն օրը, «այրման արգասիքներից թունավորում» ախտորոշմամբ, «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել նշված բնակարանում բնակվող երեք անձ, ինչպես նաև՝  ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության երկու աշխատակից: 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այրված և սևացած հետքեր:

Նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ հրդեհի օջախը, առաջացման պատճառը, տարածման հանգամանքները, պարզելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter