HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փոխարտգործնախարարին

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկեցին հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք հարցերի։

Պարույր Հովհաննիսյանը Բրազիլիայի դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter