
Տեղի են ունեցել 23,5 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ
Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) օգոստոսի 9-ին տեղի են ունեցել 23 մլրդ 501 մլն դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։ Այս մասին ասվում է Բորսայի տարածած հաղորդագրությունում։
«Մասնավորապես, AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է ավելի քան 18,8 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 31 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.4925%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.4% է:
Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Հատկանշական է նաև այն, որ համեմատաբար կայուն եկամտաբերության պարագայում ներդրողները շարունակում են իրենց միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերում»,- ասվում է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում։
Մեկնաբանել