HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևանի Նաիրի Զարյան փողոցում․ կա զոհ

Օգոստոսի 9-ին, ժամը 13։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի վարչական շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բախվել են «Lexus GX470» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1983 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Կ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով  «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ կա մեկ զոհ և մեկ տուժած։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային, իսկ ուղևոր Գ․ Կ․-ին Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարներն ուղղել «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter